Ներքին 2 տարի առաջ - 23:59 01-02-2024

Արդյո՞ք հանցանգործություն է համարվելու հարսանիքից հետո «Կարմիր խնձոր» տանելը․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն իշխանությունը որոշել է, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է, ուստի՝ ստուգողներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել․․․

Քանի որ ես քրեական ուղղվածությամբ փաստաբան եմ, ուստի՝ այս անհեթեթ նախաձեռնությունից մի շարք հարցեր են առաջանում․

1) Կուսության ստուգման ձև է նաև սեռական հարաբերություն ունենալը կույսի հետ, քանի որ «ստուգել» նշանակում է պարզել որևէ բանի կամ հանգամանքի առկայությունը։

Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ այսուհետ քրեական պատասխանատվության են ենթարկվելու կույսի հետ սեռական հարաբերություն ունեցած բոլոր տղամարդիկ։

2) Արդյո՞ք հանցանգործություն է համարվելու հարսանիքից հետո «Կարմիր խնձոր» տանելը։

3) Արդյո՞ք բժշկական մեթոդներով կուսաթաղանթի վերականգնումը համարվելու է հանցանքի պարտակում կամ հանցանք կատարած անձին աջակցել (քր․օր․ 474 հ․)

4) Ֆրիդրիխ Շիլլերը 1801 թվականին գրել է «Օռլեանի կույսը» ստեղծագործությունը։

Արդյո՞ք պետք է պարզել, թե ով էր ստուգել, որ հաստատապես գիտեր նրա կույս լինելը և ենթարկել քրեական պատասխանատվության։

5) Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան:

Այն մի անմեղ խաղ էր, հոգի՛ս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի:

Հովհ․Թումանյան 1889թ․

Տեսնես Թումանյա՞նն էր ստուգել, թե՞ հարցրել էր ստուգողին․․․

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար