Ներքին 2 տարի առաջ - 15:50 01-02-2024

Կառավարությունը գրավադրած իրերը կվերադարձնի վարկերը մարելուց հետո

Տեղահանված արցախցիների թվում կան բազմաթիվ անձինք, որոնք ժամանակին Արցախում տարբեր բանկերից կամ վարկային կազմակերպություններից վերցրել են վարկեր, մարումներն իրականացրել են կանոնավոր՝ ըստ ժամանակացույցի։

ՀՀ ազգային ժողովը 2023թ․ դեկտեմբերի 8-ին լրացումներ է կատարել այդ տարվա պետբյուջեի մասին օրենքում։ Ի կատարումն լրացված օրենքի պահանջների՝ կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին ընդունել է որոշում, որով հաստատել է Արցախում գործող բանկերում և վարկային կազմակերպություններում առկա դրամական պարտավորությունների՝ իր կողմից ստանձնումը։

Ըստ այդմ, բազմաթիվ արցախցիներ արդեն ազատվել են վարկ մարելու բեռից, շատերը դեռևս սպասում են։

Մարդկանց անհանգստացնում է, մասնավորապես, գրավադրած իրերի ճակատագիրը, և ահա, մի խումբ արցախցիներ գրություն են ուղղել ֆինանսների նախարարություն՝ խնդրելով պարզաբանել գրավի առարկաների վերադարձի նկատմամբ պետական մոտեցումը։

Ի պատասխան, ֆինանսների նախարարությունը քաղաքացիներին, մասնավորապես, պատասխանել է․ «եթե Ձեր պարտավորությունները համապատասխանում են կառավարության վերը նշված որոշմամբ հաստատված չափանիշներին, և դրանց նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների (ֆինանսական կազմակերպությունների) դրամական պահանջները (գույքային իրավունքները) զիջվել են ՀՀ կառավարությանը, ապա գրավի առարկաները հնարավոր կլինի ստանալ այդ պարտավորությունների մարումից հետո»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում