Արտաքին 2 տարի առաջ - 10:30 01-02-2024

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա․ Վիկտոր Վասիլև

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։

Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի որոշումների իրականացման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։

«Փաստաթղթերը այժմ քննարկվում են Երևանի կողմից։ Դրանցից մի քանիսի վերաբերյալ կա հայկական կողմի համաձայնությունը, ինչից կարելի է այդ եզրակացությունը անել»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելուն, ապա սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է՝ արևմտյանների ճնշման և «հասկանալի էմոցիաների» արդյունք, ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը