Ներքին 2 տարի առաջ - 23:12 30-01-2024

Թրիքոտ ոտքերով տրորում են Սահմանադրությունը, Հռչակագիրը․ հերթը հասել է օրհներգին և զինանշանին․ Մեխակ Մխիթարյան

«Այսօրվա վարչախմբին, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանին համարում եմ «Անասանֆերմայի» պերսոնաժներ, որոնք իրենց թրիքոտ ոտքերով մտել ու տրորում են մեր Սահմանադրությունը, մեր Հռչակագիրը, հիմա արդեն հերթը հասել է օրհներգին և զինանշանին»։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Մխիթարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը, թե Հայաստանի օրհներգը պետք է փոխվի, նաև պետք է քննարկել զինանշանի փոփոխության հարցը։

«Նրանք թող իրենց ոտքերը նախ և առաջ մաքրեն թրիքից, հետո փորձեն ոտնձգություն կատարել մեր ազգային խորհրդանիշների նկատմամբ։ Ես բախտ եմ ունեցել լինելու Գերագույն խորհրդի պատգամավոր, նաև իմ քվեարկությամբ է կայացել Հռաչակագիրը, մեր անկախ պետության Առաջին Սահմանադրությունը, այդ թվում նաև հիմնի, զինանշանի հետ կապված բոլոր հարցերը։

Քանի որ ես հանդիսանում եմ նաև «Պատգամավորական սերունդ» ՀԿ խորհրդի նախագահ, որի մեջ ընդգրկված են Գերագույն խորհրդի և հետագա գումարումների Ազգային ժողովի շուրջ 150 պատգամավոր, ինձ իրավունք եմ վերապահում այդ պատգամավորների անունից ասել՝ հեռո՛ւ մնացեք մեր խորհրդանիշները պղծելու և աղավաղելու ձեր գործելաոճից։ Դուք արդեն իսկ ժողովրդի կողմից ձեռք եք բերել մեր պետությունը, մեր ազգային ինքնությունը, արժանապատվությունը, ինքնասիրությունը ոտնահարող էակների պիտակը, ձեզ մարդ համարելն էլ է դժվար»,- ասաց ԳԽ պատգամավորը։

Հարցին՝ արդյոք իշխանություններին կհաջողվի իրականացնել այս փոփոխությունները,Մեխակ Մխիթարյանը պատասխանեց․

«Ես գտնում եմ, որ դրանք իրենց ծոծրակը կտեսնեն, բայց այդ փոփոխությունները, ինչի մասին իրենք երազում են, չեն տեսնելու, որովհետև մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այդքան ազգակործան, ազգապիղծ, հայրնեադավ արարածները կարողանան մեր թշնամի պետությունների ցանկությունները կատարել։

Եվս մեկ անգամ դիմում եմ նրանց, ձեռքներդ հեռո՛ւ, վերջին անգամ եմ ձեզ զգուշացնում, մի՛ պղծեք մեր ազգային խորհրդանիշները, սրբությունները, այլապես ձեզ սպասվում է շատ դժգույն և դժվախտ ապագա․․․»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում