Մամուլ 2 տարի առաջ - 07:12 27-01-2024

ՔՊ-ն չի կարողանում հավատարիմ կադրեր գտնել․ Նիկոլ Փաշինյանը սկսել է կադրային ջարդ իրականացնել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է կադրային հունձ իրականացնել։ 2024 թվականի հունվարի 27-ի դրությամբ արձանագրվել է աշխատանքից ազատման 4 դեպք։ 2024 թվականը բարի չեղավ ՀՀ Լոռու եւ Արմավիրի մարզերի մարզպետների համար, Էդուարդ Հովհաննիսյանը եւ Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատվեցին մի քանի օրվա տարբերությամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցեր կատարելուց հետո։ Նրանց հաջորդեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ազատումը, որը, ըստ վարչապետ Փաշինյանի, տապալել էր դպրոցաշինության ոլորտը եւ նախկինների գործը շարունակելով՝ գումարներ էր մսխել պետբյուջեից։ Ազատվեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանը։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմներ է փնտրում կարեւոր պաշտոնների նշանակելու համար, սակայն կուսակցության հայացքներին հավատարիմ մարդկանց թիվը չի ավելանում, կադրեր դեռ չի գտնում։ Հավելենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ թափուր է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հաստիքը, գրեթե մեկ տարի թափուր է Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահի հաստիքը, ինչպես նաեւ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը։ Անցած տարվա նոյեմբերից թափուր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Տարեվերջին կայացած ԱԺ նիստերի ընթացքում ՔՊ-ականները այդպես էլ չկարողացան իրենց «սրտի թեկնածուին» գտնել այս պաշտոնի համար։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է իջնել, այդ պատճառով էլ նրանք դժվարանում են գտնել իրենց «սրտի պաշտոնյաներին»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում :

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը