Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 23:37 26-01-2024

Վրաստանի նախագահն ասել է, որ իրեն հնարավորություն չի տրվել Թբիլիսիում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջից։

«Վրաստանի նախագահը ողջունում է ՀՀ վարչապետի այցը երկիր, բայց ցավալի է, որ Վրաստան կատարած այցի ընթացքում նախագահին հնարավորություն չի տրվել հանդիպելու և պատշաճ ընդունելու երկրների ղեկավարներին։

Ցավալի և ուշագրավ է նաև, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են