Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:52 24-01-2024

Թուրքիան կոչ է արել Գազայի հատվածի իրադարձությունների ազդեցությունը չտարածել Սիրիայի վրա

Թուրքական պատվիրակությունը Աստանայում սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել Գազայի հատվածում իրադարձությունների ազդեցությունը Սիրիայի վրա տարածելուց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հունվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների քսանմեկերորդ փուլը։

«Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը, ով գլխավորում է Անկարայի պատվիրակությունը, բանակցությունների շրջանակում երկկողմանի շփումներ է ունեցել շահագրգիռ կողմերի հետ» ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը նույնպես չի ցանկանում, որ Սիրիան ներքաշվի Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ և կանի հնարավոր ամեն ինչ դա կանխելու համար։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
23:25 Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն