Ներքին 2 տարի առաջ - 20:06 22-01-2024

ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում հունվարի 15-18-ը մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի 54-րդ ամենամյա տարեկան հանդիպմանը:

Գևորգ Մանթաշյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների, այդ թվում՝ Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղար Մաթիաս Կորմանի, Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) ղեկավարի Կրիստալինա Գերգևայի հետ տեղի ունեցած հանդիպումներին:

Համաժողովի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը մասնակցել է պանելային քննարկմանը՝ նվիրված զարգացող տնտեսություններում կիսահաղորդիչների արտադրության խնդիրներին:

Նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորությունները, այդ թվում՝ «Ինժեներական քաղաքում» ընկերության ռեզիդենտության կարգավիճակի և Հայաստանում հետազոտական մասնաճյուղ հիմնելու հարցը:

Գևորգ Մանթաշյանը նաև առանձին հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ, որպես Համաշխարհային տնտեսական համաժողովի ներքո Արհեստական բանականության (ԱԲ) կառավարման դաշինքի անդամ, Accenture խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ, որպես համահեղինակ ներկայացվել է «Գեներատիվ ԱԲ կառավարում. Կոլեկտիվ գլոբալ ապագայի ձևավորում» զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվել ԱԲ կարգավորման, կառավարման, տեխնոլոգիայի զարգացման մոտեցումներին, ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների Հայաստանի պատկերացումներին:

Դավոսի տնտեսական համաժողովն այս տարի անցկացվել է «Վստահության վերակառուցում» խորագրի ներքո՝ միավորելով տասնյակ պետությունների կառավարությունների, քաղաքացիական հասարակության, գործարար, ակադեմիական համայնքների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ համաշխարհային տնտեսության առաջնային խնդիրները քննարկելու և տնտեսական համագործակցության նոր մեխանիզմների ձևավորմանը նպաստելու նպատակով: Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել միջազգային անվտանգությանն ու համագործակցությանը, աշխատատեղերի ապահովմանը, արհեստական բանականությանը, կլիմայական խնդիրներին նվիրված թեմատիկ նիստեր:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար