Մշակույթ 2 տարի առաջ - 19:45 22-01-2024

Իսկական վարպետը միշտ պետք է իմանա իր գինը․ Առնո Բաբաջանյան և Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը Հայաստան առաջին այցից հետո գրել էր․ «Առնոն առաջինն էր, որ ինձ հայերեն Վարպետ անվանեց։ Ես նրան նույն կերպ դիմեցի, և գիտե՞ք, նա բոլորովին չզարմացավ, նույնիսկ չվիճարկեց։ Եվ դա հիանալի է։ Իսկական վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»։

Այսօր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։

Առնո Բաբաջանյանին և Վիլյամ Սրաոյանին անխախտ ընկերությամբ կապեց «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Այդ ընկերությունից ծնվեց «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման, ապա կինոնկարի համար գրած երաժշտությունը: Երևի Սարոյանի նման մեծ պիտի լինել այդպիսի երաժշտություն գրելու համար:

Սարոյանը շատ բարձր էր գնահատում Բաբաջանյանի հանճարեղ երաժշտությունը․ «Զարմանալի երաժշտություն է: Կթվա, թե սկովտական (շոտլանդական) է, բայց խորքին մեջ հայկական է... Որքան թախիծ կա մեջը... Հայու թախիծ... Զարմանալի, շատ զարմանալի երաժշտություն է»:



Արդյոք, կանցնե՞ր Վիլյամ Սարոյանի մտքով, որ այդ երաժշտության սգո մեղեդիների ներքո է հեռավոր Ֆրեզնոյից բերված իր աճյունասափորը ի պահ տրվելու մայր հողին Երևանի պանթեոնում: Երևի ոչ․ չէ՞ որ Վիլյամ Սարոյանն այն համոզմանն էր, որ մահն իր կողքով պիտի անցնի։

Սարոյանի մտքով չէր էլ անցնի, որ իր գնալուց շատ չանցած այդ շեփորանվագն է հուղարկավորելու իրեն իսկ՝ հեղինակին՝ այնքան կենսասեր, այնքան կենսախինդ Առնո Բաբաջանյանին:

Բաբաջանյանը կասեր. «Մարդ թերևս չպետք է անընդհատ կրկնի. «Ես սիրում եմ քեզ, կյանք». ավելի շատ նա իր ստեղծագործություններով պետք է հարուցի այդ միտքը: Ես սիրում եմ կյանքը և կարող եմ նրան դիմել երգի խոսքերով. «Ամեն ինչի համար շնորհակալ եմ քեզ»:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը