Մամուլ 2 տարի առաջ - 08:07 20-01-2024

Նաիրա Զոհրաբյանը կուսակցություն է հիմնում․ Հրապարակ

Հրապաարակ օրաթերթը գրում է․

Տեղեկություններ կան, որ չի բացառվում՝ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի խումբ հանրային, բայց անկուսակցական այլ դեմքերի հետ առաջիկայում համախմբվի, եւ փորձեն կուսակցություն ձեւավորել։ Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տարբեր ֆորմատներով քննարկումներ կան, բայց դեռ վերջնական որոշում չկա․

«Ակնհայտ է, որ առաջիկա պրոցեսներին՝ կլինեն դրանք արտահերթ, թե հերթական ընտրական պրոցեսներ, կա ցանկություն մասնակցելու, բայց թե ինչ ֆորմատով դա կլինի, դեռեւս տարբեր առաջարկներ կան, տարբեր քննարկումներ են ընթանում։ Այո, չեմ բացառում, որ ես, իմ մի քանի գործընկերներ, փորձենք մեկ շարժման, մեկ կուսակցության մեջ միավորվել, բայց մեկ բան հստակ է, որ չի կարող որեւէ ընդդիմադիր ուժ առանձին պայքարել այս արհավիրքի դեմ, ու պետք է հանդես գալ մեկ միասնական բլոկով, ճակատով։ Այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է, մնացած առանձին բոլոր ֆորմատները տապալված են լինելու։

Բայց դա չի խանգարում ձեւավորել ուժ եւ արդեն ընտրական գործընթացում բանակցություն վարել տարբեր քաղաքական միավորների հետ՝ մեկ միասնական ճակատով հանդես գալու վերաբերյալ։ Ընդդիմությունն ունի շանս, եւ այդ շանսը մեկ ճակատով մասնակցելն է, քանի որ Նիկոլի վարկանիշն այսօր միջազգային հարցումներով եւս պատմական մինիմումի վրա է»։ Նախնական տեղեկություններով, Զոհրաբյանի հետ քննարկումների մեջ են Գեւորգ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Հովհաննես Գալստյանը եւ ուրիշներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում