Արտաքին 2 տարի առաջ - 00:19 20-01-2024

Թուրքիան շարունակում է լինել Եվրոպայի աղբանոցը․ թուրքական մեդիա

Եվրոպայի վիճակագրական գրասենյակի (Eurostat) հրապարակած տվյալների համաձայն՝ Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներից մեծ թվով աղբ է արտահանվում Թուրքիա: Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 2022-ին ոչ ԵՄ անդամ երկրներ է արտահանվել ընդհանուր առմամբ 32.1 մլն տոննա աղբ, որից միայն Թուրքիա արտահանվածը կազմել է 12.4 մլն տոննա:

ԵՄ անդամ պետություններից Թուրքիա ներմուծված աղբի վերոնշյալ քանակը համապատասխանում է 2022-ին արտահանված աղբի ընդհանուր ծավալների 39 տոկոսին:

Բացի այդ, նշվում է, որ 2022-ին ԵՄ անդամ երկրներից Թուրքիա է արտահանվել 10.2 մլն տոննա սև մետաղ և 4.9 մլն տոննա թղթի թափոն (մակուլատուրա):

Նման բնույթի և նման քանակությամբ թափոնների ներմուծումը Թուրքիա տեղի լրատվամիջոցների կողմից մեկնաբանվում է հետևայլ կերպ.

«Թուրքիան շարունակում է լինել Եվրոպայի աղբանոցը», «Հետամնաց երկրները դիտարկվում են որպես զարգացած երկրների աղբանոց»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ