Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 19-01-2024

Նույն սխալն են անում, չեն տարբերում դաշնակցին թշնամուց    

Երբ հանրությունն ազգային շահերին հակասող վարք է դրսևորում, ապա ստեղծվում է պատկեր, թե ժողովուրդը պետության գիտակցություն (ֆրանսերեն Raison d'État) չունի։ Այդպիսի պատկեր ուրվագծվեց վերջերս, երբ Ֆրանսիայի սենատը հայանպաստ բանաձև ընդունեց, իսկ ՀՀ իշխանությունը դրա նկատմամբ անտարբերություն ցուցաբերեց։

Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին ընդունած բանաձևում ամենավճռական կերպով դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը, որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչության վտարմանը։ Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ պետությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այդ իրավունքը։ Այսպիսին է խաղաղության ֆրանսիական օրակարգը։

Ֆրանսիան հիշեցնում է, որ հայ ժողովրդի պայքարը եղել է ինքնորոշման իրավունքի հիմքով, ժողովրդի ազատության իրավունքն իրացնելու համար, ժողովրդի ազատության համար։ Ակնկալվում էր, որ Ֆրանսիայի կոչին առաջին հերթին կարձագանքեր ՀՀ-ն, քանի որ բանաձևի շահառուն հայ ժողովուրդն է։ ՔՊ-ական իշխանությունը և Արցախի ինքնորոշման ջատագով ուժերը հրաշալի առիթ ունեն հայտարարելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքը հարգում են, պաշտպանում խաղաղության ֆրանսիական օրակարգը։

Իսկ անարձագանք թողնելը հիմք է ենթադրելու, որ Ադրբեջանի և նրա դաշնակիցների հետ համերաշխ են։ Եթե այդպես է, ապա թող ասեն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչող ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը իրենց դաշնակից են, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող Ֆրանսիան, Եվրոպան, Արևմուտքը չբարեկամներ։ Այնպես կլղոզեն դաշնակցի և թշնամու մասին պատկերացումները և իրենց քաղաքական դեբիլի տեղ կդնեն։

Թշնամին մեր ժողովրդի ազատության դեմ է։ Ովքեր մեր ազատության դեմ են՝ թշնամի են։ Ովքեր ընդհանրապես ազատության դեմ են՝ քաղաքակիրթ աշխարհի թշնամին են։ Եթե մեկը զենք է բարձրացնում մեր ազատության դեմ, սպառնում է զենք բարձրացնել մեր ազատության դեմ, կասկածի տակ է առնում մեր ազատության իրավունքը, ապա թշնամի է։ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ-ն չեն ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան իրավունքները, մեր հայրենիքի դեմ ոտնձգություն անելու մասին ակնարկներ են անում։ Օրինակ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հունվարի 18-ին հիշեցրեց, որ ուզում են վերահսկել Սյունիքով բացվելիք ճանապարհը։ Այս հիշեցումը ագրեսիայի ուղղակի սառնալիք է։

Դաշնակիցը մեր ժողովրդի ազատության, տարածքային ամբողջականության, ինքնիշխան իրավունքների պաշտպանության դիրքերում է, մեր հակառակորդների դեմ պատժամիջոց է սահմանում, պահանջում ազատել հայ գերիներին։ Ֆրանսիայի Սենատը Ֆրանսիայի կառավարությանը, Եվրոպական Միությանը և միջազգային հանրությանը զգուշացնում է Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, նրա տարածքային ամբողջականության և Կովկասում խաղաղության հարցում նրանց ներկայացրած վտանգի մասին։

Կարճ ասած՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի վտանգը հաշվի առնելով, անհրաժեշտ է կողմնորոշվել դաշնակիցների և թշնամիների հարցում։ 2020-ին ՔՊ-ական իշխանությունը սխալ կողմորոշվեց, մերժեց Ֆրանսիայի, Արևմուտքի աջակցությունն ու պարտվեց պատերազմում, կրելով մարդկային և նյութական կորուստներ։ Ներկայում ՔՊ-ական իշխանությունը, կարծես՝ նույն սխալն է անում, կրկին չի տարբերում դաշնակցին թշնամուց, ստեղծելով ռիսկային իրավիճակ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին