Ներքին 2 տարի առաջ - 13:59 17-01-2024

Ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից ու հոսպիտալացվել. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երեխա և 2 կին:

Վերջիններս պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 8-ամյա Րաֆֆի Ս.-ն է, 4-ամյա Միքայել Ս.-ն և 4-ամյա Արսեն Ս.-ն, կանանց տվյալները պարզվում են:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Էրեբունու բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 56-ամյա Նուրիկ Մ.-ն, 34-ամյա Ենոք Ս.-ն և 35-ամյա Հարություն Ս.-ն:

Ոստիկանները պարզել են, որ բոլորը մի ընտանիքի անդամներ են, և տեղափոխվածներից մեկը հղի է, և նրանց տեղափոխել են իրենց տանից՝ գազի արտահոսքից ստացած թունավորումով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում