Ներքին 2 տարի առաջ - 23:42 15-01-2024

«Նախկինների» օրոք Հայրենիք ունեինք, մայրերը երջանիկ էին, զավակները՝ ողջ․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Նիկոլն ու նիկոլները Արցախը հանձնեցին, Եռաբլուրն ու Եղբայրականը քաղաքներ դարձրեցին, Արցախի ռազմաքաղաքական վերնախավից ազատվեցին ու վստահ, որ ալիևի հետ հային հաղթեցին, այլևս սահմաններ չեն ճանաչում. քոչվոր ցեղի առաջնորդի Երևանը «էրիվան» անվանելը ճիշտ են համարում ու հավելում. «վայ, մենք ասել ենք, որ Նախիջևանը Հայաստան ա, որ Ղարաբաղը Հայաստան ա…» ու հաջորդում, որ ադրբեջանի հետ առանց միջնորդների երկխոսությունն ընդունելի է իրենց համար: Այս անհայտ ծագումով ու անցյալով մարդիկ, երբ աշխարհում բոլորը փորձում են ուժեղանալ, իրենք կոկորդ են պատռում, որ թղթի վրա գրված «խաղաղությունն» են բերելու, որտեղ Հայաստանն ամբողջական չի լինելու, իսկ Արցախ չի էլ եղել…

Ու իրենք հաջողելու են, քանի դեռ իրենցից վախեցողներ ու համագործակցողներ կան Արցախի պաշտոնյաների մեջ, քանի դեռ հայեր կան, որ սրանց ստերը ճշմարիտ ընդունելով «նախկիններից» սարսափում են…իսկ «նախկինների» օրոք Հայրենիք ունեինք, մայրերը երջանիկ էին, զավակները՝ ողջ…»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին