Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:14 15-01-2024

Ժողովրդական արտիստ լինելը պետք չէ փաստաթղթային ձևով ամրագրել․ Հովիկ Աղազարյան

Այսօր ԱԺ-ն քննարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։

«Ես դրական եմ վերաբերվում դրան, որովհետև նրանք, ովքեր անառարկելի հեղինակություններ են, դա բոլորի համար պարզ է դառնում, և հետևաբար պետք չէ փաստաթղթային ձևով դա ամրագրել։ Շատ դեպքերում դա տեղի է ունենում այլ հանգամանքների բերումով, այլ դրդապատճառներով և աղավաղվում է այդ ինստիտուտը, մյուս կողմից էլ Ալեն Սիմոնյանը շատ ճիշտ օրինակ բերեց՝ ասելով, որ դա ԽՍՀՄ-ից եկած սովորույթ է, և այն անհանգստությունը, որ ապագա «Առնո Բաբաջանյանները» կկորչեն, ես չեմ կիսում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հարցին՝ օրինակ՝ ինքն ում է համարում, որ իսկապես արժանի է ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչման, իշխանական պատգամավորը պատասխանեց․ «Նրանք, ովքեր մշակույթ են կրում և մշակույթը ներարկում հասարակության մեջ։ Շատ դեպքերում ինձ հաճելի է լսել այս կամ այն ռաբիզ կատարողի երգը, բայց դրանք մշակույթ բերող չեն, ամեն հարգանքով իրենց աշխատանքի նկատմամբ»։

Անդրադառնալով նաև Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ջերմուկը ադրբեջանական է, Հովիկ Աղազարյանն նշեց, որ Ալիևի այդ հռետորաբանությունը նոր չէ, վաղուց կա, և նա այդպիսով իր համախոհներին է կերակրում։

«Նախագահական ընտրություններ են, սակայն Ալիևը որևէ խնդիր չունի վերընտրվելու, դա իր հռետորաբանությունն է, և մենք պետք է դրան նայենք ուրիշ տեսանկյունից, որ ինքը երբեմն-երբեմն փորձում է մեր հասարակությունում հակասություններ սերմանել, անհատների ու մյուս շերտերի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան