Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:00 12-01-2024

Խաղաղության դարաշրջանի երանգները. ադրբեջանցիները կարող են այցելել ՀՀ՝ առանց վիզայի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի իշխանությունները դեռևս 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանից հայտարարում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու իրենց մտադրության մասին։

Չնայած այն բանին, որ այս մտադրությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համարժեք արձագանք չի գտնում, այնուամենայնիվ Փաշինյանը, նրա կառավարության անդամները և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները ադրբեջանական ամեն սադրանքից հետո էլ ավելի մեծ համառությամբ են փորձում առաջ մղել այս օրակարգը։

Պարզվում է, որ խաղաղության դարաշրջանը նոր դրսևորումներ է ստացել, և Ադրբեջանի քաղաքացիները կարող են այցելել Հայաստան՝ առանց վիզային ռեժիմի։ Անձնագրերի Passport Index կայք-կատալոգը կազմել է այն երկրների ցանկը, որոնք տալիս են առանց վիզայի միջազգային ուղևորությունների ամենամեծ հնարավորությունը, և կայքի կողմից հրապարակված քարտեզի համաձայն՝ ադրբեջանական կանաչ անձնագրեր ունեցող քաղաքացիները առանց մուտքի վիզայի ՀՀ ժամանելու հնարավորություն ունեն։



Oragir.News-ը փորձեց թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից, սակայն, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես նա մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան թողնեց։

Չի բացառվում, որ Ադրբեջանի քաղաքացիների համար նման հնարավորություն է ստեղծվել, որպեսզի կատարվի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանում 300 հազար ադրբեջանցի բնակեցնելու պահանջը, և վերջիններս աստիճանաբար հաստատվեն ՀՀ-ում, իսկ հետագայում բախվենք արդեն կատարված փաստին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Հայաստանի տարածքը պաշտոնապես անվանում են «Արևմտյան Ադրբեջան», և պնդում, որ Հայաստանից հարյուր հազարավոր ադրբեջանցիներ բռնի կերպով վտարվել են և այժմ պետք է հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի վերջիններս կարողանան վերադառնալ իրենց տներ։ Ավելին՝ Ալիևն այս օրակարգը հրապարակային հակադրել է Արցախի բնակչության վերադարձի խնդիրի հետ՝ պնդելով, եթե ՀՀ-ն ցանկանում է, որ Արցախի բնակիչները վերադառնան իրենց տները, ապա պետք է համաձայնվի, որ ադրբեջանցիներն էլ վերադառնան Հայաստան։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը