Ներքին 2 տարի առաջ - 16:57 12-01-2024

Mercedes Viano-ն բախվել է սննդի կետի սառնարանին, ծառին. 6 վիրավորներից մեկը երեխա է, մեկը՝ հղի. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 12-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ «Ախպերների մոտ» սննդի կետի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող՝ դրսում տեղադրված սառնարանին ու ցուցանակներին:

Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս է, մեկն էլ՝ հղի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում