Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 12-01-2024

Հայաստանում օրենքով արգելված է վճարովի դոնորությունը

Կառավարությունը երեկ հաստատեց «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Կատարվող փոփոխությամբ` ուղեղի մահից բացի կսահմանվի նաև կենսաբանական մահի հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Oragir.News-ը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու մարդու օրգանների վաճառքը, ի՞նչ գնացուցակ է սահմաված, օրինակ՝ հայկական շուկայում ի՞նչ արժե առողջ երիկամը։

Նախարարն ասաց, որ օրենքով արգելված է վճարովի դոնորությունը։
«Ձեր նշածւ ապօրինի և քրեորեն հետապնդելի դեպք է։ Այսօր էլ Հայաստանում մարդիկ իրականացնում են դոնորություն և դա ամբողջապես անհատույց է և դոնորության անհատույց լինելու սկզբունքն անխախտելի է։
Մենք մեր առջև խնդիր ենք դրել,որ բժշկագիտության նոր ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ՝ աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստումը, որը աչքի լույս է տալիս մարդուն, հասանելի լինի Հայաստանում մեր քաղաքացիների համար, որպեսզի նրանք ստիպված չլինեն մեկնել արտերկիր այդ ծառայությունները ստանալու համար․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան