Ներքին 2 տարի առաջ - 20:49 09-01-2024

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման գծով ՌԴ ԱԳՆ առաջավոր խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Մանրամասն քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները: