Ներքին 2 տարի առաջ - 17:29 08-01-2024

ԱՄՆ-ն առաջին անգամ հայտնվել է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում. Քերոբյան

ԱՄՆ-ն առաջին անգամ հայտնվել է Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների ցանկում։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա բարզաբանեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, թեև նրա մասնաբաժինը ընդհանուր ցուցանիշում փոքր-ինչ նվազել է։ Նախարարը հավելեց, որ երկրորդ տեղում ԱՄԷ-ն է, որին հաջորդում են Չինաստանը, Վրաստանը և ԱՄՆ-ն։ Քերոբյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանը շարունակում է աշխատել տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ։

«Արտաքին առևտրաշրջանառությունը ՀՆԱ-ի նկատմամբ ամբողջ 2023 թվականի տվյալներով կազմել է մոտ 110%։ Սա ռեկորդ է Հայաստանի համար. Արտահանումը ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի 54,5%, իսկ Կառավարության նպատակը մինչև 2026 թվականը 60% է»,- նշեց Վահան Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի