Ներքին 2 տարի առաջ - 09:46 06-01-2024

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Իշխանասար-Սիսիան ավտոճանապարհին բեռնատարներ են կողաշրջվել. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 6-ն, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին 3 բեռնատար է կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «ZIL 130» մակնիշի և «JAC» մակնիշի բեռնատարները մերկասառույցի պատճառով դուրս են եկել ճամփեզր, «JAC» բեռնատարից էլ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իսկ պարեկները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ուղղել են «ZIL 130» մակնիշի բեռնատարը, իսկ մյուս բեռնատարը բեռնվածության պատճառով ուղղել չի եղել, քանի որ պետք է օգտագործվի 2 ավտոկռունկ։

Բեռնատարներից մեկն էլ դարձի են բերել ու տեղափոխել անվտանգ վայր։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»