Ներքին 2 տարի առաջ - 10:13 02-01-2024

Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի աղբավայրում․ 2 հրշեջ տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հերթական անգամ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից և հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ էին կարողանում կրակի դեմն առնել, քանի որ քամին իր «սև գործն» էր անում, իսկ աղբն էլ, քանի որ ամբողջովին նեխած էր, հրշեջ-փրկարարները շատ դեպքերում սայթաքում էին։

Հրշեջները կրակի դեմ պայքարում էին մի քանի ժամ և ժամը 23։50-ի սահմաններում հաջողվեց մեկուսացնել և մարել կրակը։ Այրվել է մոտ 2000 քառ․ մ․ տարածքում կուտակված աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար դեպքի վայր ժամանեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում մի քանիսին առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, իսկ 2 հրշեջ փրկարարի տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ համապատասխան բուժօգնություն ստանալու նպատակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում