Արտաքին 2 տարի առաջ - 10:30 31-12-2023

Լավրովը սպառնացել է պատասխանել ԱՄՆ-ի կողմից նախկինում արգելված հրթիռային համակարգերի տեղակայմանը

Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի ծրագրած ցամաքային հրթիռային համակարգերի տեղակայման, որը նախկինում արգելված էր Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրի (INF) համաձայնագրով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից հավելյալ հրթիռային ռիսկերի ստեղծումը մեզանից կպահանջի լուրջ պատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն առաջինը չի լինի, որ կտեղակայի ցամաքային միջուկային հրթիռներ։

ԱՄՆ-ը դուրս է եկել Միջին հեռահարության միջուկային զենքի մասին պայմանագրից 2019 թվականի սկզբին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից համաձայնագրի ենթադրյալ խախտման պատճառով, ինչի հետ ռուսական կողմը կտրականապես համաձայն չէ։ Նույն թվականի ամռանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դադարեցրեց երկրի մասնակցությունը INF պայմանագրին։ Դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունն առաջարկեց մորատորիում մտցնել Եվրոպայում և այլ տարածաշրջաններում ցամաքային հրթիռային համակարգերի տեղակայման վերաբերյալ։

Դեկտեմբերի 28-ին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղյալ է համարել պայմանագիրը, քանի որ այս փաստաթղթով արգելված զենքերն անհրաժեշտ են դարձել ԱՄՆ-ին, այդ թվում՝ Չինաստանի դեմ։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը