Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:54 28-12-2023

Նուբարաշենի աղբանոցն անկյունում ծխում է. հակահիգիենիկ վիճակ` Էրեբունիով հոսող Գետառում

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Երկաթուղայինների փողոցով հոսող Գետառը վերածվել է աղբանոցի։ Այն տարիներ շարունակ անտարբերության է մատնվել քաղաքային իշխանությունների կողմից։ Բնակիչները նշում են, որ տարածքում բացակայում են աղբամանները, և մարդիկ ստիպված կենցաղային աղբը նետում են Գետառը։

Համայնքի բնակիչներից մեկը Oragir.News-ին է տրամադրել լուսանկարներ, որտեղ երևում են ջրում լողող պլաստիկ շշեր, պոլիէթիլենային տոպրակներով լի աղբեր, ինչպես նաև բազկաթոռ։

«Օրերով զանգում ենք մեր համայնքապետարան, կա՛մ չեն պատասխանում, կա՛մ էլ ասում են՝ կմաքրենք ու այդպես էլ ոչինչ չեն անում։ Էլ այս իշխանությունից հույս չունենք, իրենք դժվար թե մեր մասին մտածեն։ Ոնց որ խոզանոցում ապրենք, խոլերայի բուն է, առնետները ամռանը վազվզում են տարածքով, ձմռանն էլ՝ սոված շներն ու կատուները»,- դժգոհեց բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան