Ավելին 2 տարի առաջ - 17:39 28-12-2023

Շուտով արհեստական բանականությունը կապրի ձեր սառնարաններում

Samsung ընկերությունը 2024 թվակնին նախատեսում է արտադրել սառնարաններ, որոնք իրենց մեջ կներառեն արհեստական բանականության կողմից տրամադրվող ֆունկցիաներ։ Մասնավորապես՝ սառնարանի մեջ ներկառուցած տեսախցիկը մշտպապես կհետևի մթերքների առկայությանը և ըստ դրա ձեզ կառաջարկի թե ինչ պատրաստեք, կամ էլ ձեր հեռախոսին հիշեցում կգա, որ մթերքի ժամկետը լրանում է։ Եթե դուք հատուկ սննդակարգի եք հետևում, ապա ձեր սառնարանը կհաշվարկի բոլոր ուտելիքների կալորիականությունը։

Ընկերությունը հիանալի լուծում է գտել նաև տնային տնտեսուհիներ համար, որոնք իրենց օրվա մեծ մասն անց են կացնում խոհանոցում։ Նոր սառնարանների դռները կծառայեն որպես հեռուստացույց, ինչպես նաև հատուկ ֆունկցիաներ կառանձնացվեն Տիկտոկի և Յութուբի համար։

Թեև Samsung-ը թողարկում է խելացի սառնարաններ 2016 թվականից, այս նոր մոդելը, կարծես, առաջինն է, որը շեշտում է իր AI-ի առանձնահատկությունները։ 2016-ին արտադրված սամսունգ խելացի սառնարաններն գրեթե չվաճառվեցին,պատճառն այն էր, որ ներդրված տեսախցիկները սառում էին և չէին աշխատում, իսկ սենսորային էկրանը պարզապես անջատվում էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի