Ներքին 2 տարի առաջ - 19:58 27-12-2023

Նախագահը պարգևներ է շնորհել տարբեր ոլորտների ներկայացուցիչների

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևներ և կոչումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Մխիթար Գոշ» մեդալով՝Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Մխիթար Հերացի» մեդալով՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Նախագահը գեներալ-լեյտենանտի կոչում շնորհեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, իսկ գեներալ-մայորի կոչում շնորհեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։

Շնորհավորելով բոլորին պետական բարձր պարգևներ և կոչումներ ստացած գործընկերներին՝ Խաչատուրյանը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է դժվարին ժամանակներում և պետությունը ունի բոլորի անձնվեր և անխոնջ աշխատանքի կարիքը։ «Մեզանից յուրաքանչյուրն իր ոլորտում հարկ է, որ անի հնարավորությունների առավելագույնը, որպեսզի միասնական ջանքով կարողանանք դիմագրավել մեր պետության ու ժողովրդի առջև առկա մարտահրավերները, իսկ պետության կամ պետական պաշտոնյաների կարևոր գործառույթներից մեկն է արժանին մատուցել իրենց գործին նվիրյալներին պարգևատրել ու խրախուսել, քանի որ նրանց աշխատանքը ոգևորում է բոլորիս, ուժ ու հավատ ներշնչում և մղում է նորանոր հաջողությունների։
Այսօր պարգևատրվածներին միավորում է մեկ բան՝ դուք բոլորդ ձեր գիտելիքները, ունակությունները ու կարողությունները օգտագործում եք հանուն և ի նպաստ Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը և այս գործում հավասարապես կարևոր են, թե՛ գիտնականների, թե՛ զինվորականի, թե՛ պետական պաշտոնյայի և թե՛ մարզիկի աշխատանքը»,- ասաց Խաչատուրյանը։

Օգտվելով առիթից նախագահը շնորհավորեց գալիք տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ և մաղթեց անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով հանուն Հայաստանի Հանրապետությանը հզորության ու բարօրության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում