Ներքին 2 տարի առաջ - 17:55 27-12-2023

Պետությանը պատճառվել է 43 մլն դրամի վնաս․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սաշա և Սպարտակ» ընկերության՝ տարբեր տարեթվերին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու տնօրենների՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար:

Քրեական վարույթով պարզվել է, որ «Սաշա և Սպարտակ» ընկերության երկու տնօրենները՝ Ա.Զ.-ն և Հ.Գ.-ն, 2021 թվականի մայիսի 17-ից մինչև 2022 թվականի մայիսի 5-ը, և 2022 թվականի մայիսի 5-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, խախտել են ընդերքի պահպանման և օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Մասնավորապես՝ Ա.Զ.-ն և Հ.Գ.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ արդյունահանել են պետական սեփականություն համարվող՝ Հարկային օրենսգրքով վճարման ենթակա օգտակար հանածո՝ ընդհանուր 25 հազար 392.1 խմ ծավալի ավազ:

Արդյունքում՝ պետությանը պատճառվել է 43 մլն 583 հազար 300 դրամի վնաս:

2023 թվականի դեկտեմբերի Ընկերության տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասով (հողը փչացնելը), 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) և Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը):

2023 թվականի դեկտեմբերի 27-ին «Սաշա և Սպարտակ» ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան