Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:00 26-12-2023

Հակարիի կամրջին, որ մոտեցանք երեխեքս լացում էին, այնտեղ սարսափելի բաներ էր կատարվում

Մարինա Թարգումյանը 39 տարեկան է, բայց արդեն 5 զավակների մայր է.ավագ որդին 19 տարեկան է, կրտսերը`6 տարեկան։Որդին`Հրաչը զինծառայող էր, սեպտեմբերի 19-ին դիրքերում է եղել։Այդ օրերին դիրքերում էր նաև տիկին Մարինայի պայմանագրային զինծառայող ամուսինը։ Ընտանիքը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է բռնի տեղահանվել։Այժմ ընտանիքը ապրում է Շիրակի մարզի սահմանամերձ Իսահակյան գյուղում։

«Սեպտեմբերի 19-ը դա պատերազմ չէր, այլ ցեղասպանություն...1-ի կողմերն էր, տալս զանգեց ասեց`թուրքերը Ասկերանի վրա կրակում են, զգույշ լինենք։Ասեց`երեխաները ուր են, ասացի`դպրոցում են։Ասեց`վայ գնա, տուն բեր, մտեք նկուղ։ Ամուսնուս զանգեցի, ասեց`պանիկայի մեջ մի ընկեք։Մեկ էլ մի քանի րոպե հետո,գմփոցի ձայն լսեցինք, ասեցի`երեխեք չվախենաք»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Տիկին Մարինայի ընտանիքն էլ շատերի նման պարտադրված են Արցախից դուրս եկել։ Երկու օր ճանապարհ են եկել, վախը սրտների մեջ, քանի որ ամուսինն ու որդին զինվորական էին։

Արցախցի կինն ասում է`Հակարիի կամուրջին, որ մոտեցանք, երեխեքս լացում էին, այնտեղ սարսափելի բաներ էր կատարվում։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան