Ներքին 2 տարի առաջ - 13:01 26-12-2023

Ինչ իմանայի, որ մի քանի լիտր բենզինի համար կորցնելու եմ և՛ որդուս, և՛ թոռանս․ արցախցի

74-ամյա Աբովեն Ջամալյանն իր ողջ կյանքն ապրել է Ստեփանակերտում։ Հայրենի Արցախից, ասում է, որ իր հետ բերել է միայն մի ծով հիշողություն։

«Մի ամբողջ կյանք ապրել է Արցախում, կապվել հայրենի հող ու ջրին, հիմա ստիպված լքել ու տեղափոխվել է Հայաստան, առանց որևէ բան բերելու։ Կինս ու փոքր որդիս մահացել են տարիներ առաջ։ Իմ մասին հոգ էր տանում տղաս՝ Մարատը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից էր։ Ուրախացա, որ Աստված աղոթքներս լսեց ու որդուս վերջին պատերազմից տուն դարձրեց։

Երբ պիտի հարկադրաբար լքեինք մեր տունը, նստեցինք սեղանի շուրջ, որ տանս վերջին անգամ ընտանիքի ամբողջ կազմով հաց ուտեինք։ Միայն թոռս՝ Էրիկն էր բացակա, ով գնացել էր բենզին հայթայթելու։ Զանգեցի, ասացի Էրիկ, մատաղ ինիմ, եք հաց կեր, էլի կքինաս, ասեց, պապի սոված չըմ, բենզինը յօր օնեմ նոր կյամ»,- ցավով է պատմում պատմում Աբո պապիկը։

«Մինչ թոռս կգար տուն, խնդրեցի տղայիս ու հարսիս ինձ տանել գերեզմաններ՝ հրաժեշտ տալու որդուս ու կնոջս, ասացի, մի բուռ հող վերցնեմ, որ կարոտս առնեմ։ Ինչ իմանայի, թե ժամեր անց կորցնելու եմ և՛ որդուս, և՛ թոռանս՝ մի քանի լիտր բենզինի համար»,- մղկտում է Աբո պապն ու ասում՝ գոնե թոռս փրկվեր։

Նոյեմբերի 6-ին` դեպքից ամիսներ անց է հաստատվել Մարատի ու Էրիկի ԴՆԹ -ն։

Հայր և որդի Ջամալյանները հուղարկավորվել են Գետազատում, որտեղ Մարատի դստեր ընտանիքն է ապաստանել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը