Մամուլ 2 տարի առաջ - 07:24 26-12-2023

ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդիների եւ հորեղբոր վեճին միջամտել են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մեր լրագրողական թիմը պարզել է, որ ՀՀ սնանկության դատարանի վարույթում քննվող՝ Արմեն Հակոբյանի անունից «Գարանտսերվիս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ գործով որոշում է կայացվել՝ ի օգուտ ընկերությանը։ Արմեն Հակոբյանը պարզաբանեց, որ ՀՀ սնանկության դատարանը մերժել է իր դիմումը և կայացրել է վտանգավոր դատական ակտ։

Նրա կարծիքով՝ հավանաբար Հրայր Հակոբյանի ընկեր Ռուբեն Հայրապետյանը, որը բոլորին հայտնի է Գազի Ռուբո մականվամբ, օգտագործել է իր կապերը նման որոշում ստանալու համար։ Նա հավելեց նաև, որ վերջերս Հրայր Հակոբյանն իր եղբոր՝ Վերսանդիկ Հակոբյանի որդիների հետ ունեցած վեճերը փորձում է լուծել այլ անձանց, այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանի միջոցով։

Հիմնավոր կասկածներ ունենալով՝ Արմեն Հակոբյանը չցանկացավ փակագծերը բացել և նշեց միայն, որ իր ու իր եղբոր կյանքը վտանգված է, և որ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները չեն, որ պետք է իրենց հարցերին լուծում տան։

Ի պատասխան «Գարանտսերվիս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ մեր հարցերին՝ Արմեն Հակոբյանը ՀՀ սնանկության դատարանի որոշումը «խայտառակություն» որակեց և իր հույսը կապում է ՀՀ վերաքննիչ դատարանի հետ։ Նա միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին մեղադրեց ընտանեկան հարցերը հանրայնացնելու և իրենց անդորրը խաթարելու համար՝ հավելելով, որ մեր աշխատանքը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում իր հորեղբոր՝ Հրայր Հակոբյանի գործելաոճից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում