Արտաքին 2 տարի առաջ - 18:36 24-12-2023

Թուրքիան հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում սպանված զինյալների թիվը հասել է 30-ի

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական բանակի գործողությունների ընթացքում սպանված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված) զինյալների թիվը հասել է 30-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շրջանում սպանվել է 25 զինյալ։ «Հյուսիսային Իրաքի օպերատիվ տարածքում մեր զինվորականների վրա հարձակումներից հետո ոչնչացված ահաբեկիչների թիվը հասել է 30-ի», - նախարարի խոսքը մեջբերում է ռազմական գերատեսչությունը X սոցիալական ցանցի իր էջում։

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարությունը, դեկտեմբերի 23-ին թուրքական բանակը ոչնչացրել է ՔԱԿ-ի 29 օբյեկտ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Հարվածներն իրականացվել են ի պատասխան դեկտեմբերի 22-ին և 23-ին Արևմտյան տարածաշրջանում զինվորականների վրա գրոհայինների հարձակումներին։ Զոհվել է 12 զինվոր, ևս 2-ը՝ վիրավորվել։

ՔԱԿ-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն. Թուրքիայի իշխանությունները այն անվանում են ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք։ Հանրապետության բանակը պարբերաբար գործողություններ է իրականացնում քուրդ զինյալների դեմ Իրաքի և Սիրիայի հյուսիսում և զորքերի մեծ խումբ է պահում տարածաշրջանում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին