Ներքին 2 տարի առաջ - 13:10 22-12-2023

Սա ավելի շատ աջակցություն է ՀՀ ռեզիդենտ բանկերին. Արթուր Խաչատրյան

Աջակցություն ԼՂՀ քաղաքացիներին. այո, աջակցություն է, բայց ավելի շատ՝ աջակցություն է ՀՀ ռեզիդենտ բանկերին։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2023թ. բյուջեի մասին օրենքի լրացումների նախագծի քննարկմանն ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Եթե Արցախի քաղաքացին գնացել, վարկ է վերցրել, հիմա կորցրել է բիզնեսը, տունը, ի՞նչ պետք է անի բանկը, բանկը պետք է տանի դատարան, դատարանը էդ մարդուն սնանկ կճանաչի, այնպես որ՝ սա օգնություն է բանկային համակարգին, էն բանկային համակարգին, որը գույքահարկի 3 հազար դրամը բանկային համակարգի միջոցով վճարելու համար չտեղեկացված քաղաքացիներից վերցնում է 1000 դրամ միջնորդավճար»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ օգնությունն ավելի ճիշտ կլինի փոխանցել լուրջ սոցիալական խնդրի առաջ կանգնած արցախցիներին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է