Ներքին 2 տարի առաջ - 14:10 20-12-2023

Երևանցիներն ամենացածրը գնահատել են Տիգրան Ավինյանի աշխատանքը

«Այսօրվա մեր պրեզենտացիայի խորագիրն անվանել ենք «Ասեք՝ անենք, ներկենք՝ գանձենք»»,-հրավիրված ասուլիսում հայտնեց Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրեն Արման Նավասարդյանը՝ պատազբանելով, որ խոսքը գնում է կարմիր գծերին, բայց սոցիոլոգիական հետազոտություն են իրականացրել երևանցիներին հուզող խնդիրների վերաբերյալ։

Ըստ հարցման տվյալների՝ Երևան քաղաքում կատարված փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում երևանցիենրի 69.6 %-ը գնահատել է դրական կամ ավելի շուտ դրական և միայն 27 %-ն է դժգոհ փոփոխություններից, այն դեպքում երբ 2021 թվականին Երևանում կատարված փոփոխություններից դժգոհ էին երևանցիների 32.6%-ը, գոհ էին եղել 58.1 %-ը։

«Երևանցիների 32.9 %-ն առաջնային է համարել հասարակական տրանսպորտի խնդիրները, 27.5 %-ը՝ երթևեկության և խցանումների խնդիրը, իսկ 24.6 %-ը՝ աղբահանությունը»,-հայտնեց Նավասարդյանը։

Ըստ ներկայացված հարցման տվյալների՝ երևանցիներն ամենբարձրը գնահատել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը՝3.8 բալ և ամենցածրը ստացել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Էրեբունու և Կենտրոնի վարչական շրջանների ղեկավարները՝ 3.2-ական բալ՝ 5-բալային սանդղակով։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
22:46 Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս. կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. Ազատություն