Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:48 19-12-2023

ԼՂ հայաթափումը պլանավորած մարդիկ համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը․ Փաշինյան

Այն մարդիկ, որոնք պլանավորեցին ու իրականացրեցին ԼՂ հայաթափումը համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի 90-91 թվականների առաջնորդները ոչ թե ասում էին, որ մեզ անկախություն է պետք, որ պետություն ունենանք, այլ անկախ պետություն է պետք ԼՂ հարցը լուծելու համար։ Այստեղ է ամենակարևոր խնդիրը։

Հիմա ընդդիմության խոսնակները հայտարարում են, որ առանց ԼՂ-ի ՀՀ գոյությունը իմաստ չունի, քանի որ Հայաստանի պետականությունը ստեղծվել էր ԼՂ հարցը լուծելու համար։ Այսինքն եթե ԼՂ հարցը լուծվեր, ապա ի՞նչ պիտի լիներ ՀՀ ճակատագիրը այդ հարցի լուծումից հետո։

Այլ երկրներից կոչեր էին հնչում Հայաստանում իշխանափոխություն անելու: Այդ մարդիկ, որոնք այդ կոչերով հանդես էին գալիս, նրանք համարում էին, որ ԼՂ էթնիկ զտումով ԼՂ հարցը լուծվեց, եւ հետեւաբար, պետք է լուծվի նաեւ Հայաստանի հարցը: Այսինքն հայեցակարգը պետք է հասնի ի լրումին, Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի՝ դե պարզվեց, որ Հայաստանի գոյությունն այլեւս անիմաստ է»,-ասաց նա:

Հարցին՝ ճի՞շտ է, որ իրեն զանգահարել են եւ ասել են, որ պետք է սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո հարձակվել Ադրբեջանի վրա, Փաշինյանը պատասխանեց. «Այդպիսի խոսակցություն չի եղել, այլ խոսակցություններ եղել են, որոնք կարող են նշանակել եւ թերեւս հայեցակարգային մակարդակից պրակտիկ մակարդակ տեղափոխելու դեպքում, այո, կարող է մեկնաբանվել այդպես»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր