Ներքին 2 տարի առաջ - 09:10 19-12-2023

Իշխանության տրամաբանությունը․ ՀՀ-ում ծնվածներն այլևս արցախցի չեն և աջակցության ծրագրի շահառու չեն

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ պրագմատիկ հաշվարկներ է անում և համարում է, որ ՀՀ-ում ծնվածն այլևս արցախցի չէ, և հետևաբար, բռնի տեղահանված արցախցու ընտանիքում ծնված նորածինը չի հանդիսանում ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունների շահառու։

Իհարկե, մի փոքրիկ խնդիր կա․ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը օրերս տված հարցազրույցում նշել էր, որ ՀՀ-ում ծնված նորածնի առումով կողմնորոշիչը ծնողի աջակցությունների շահառու լինելն է, այսինքն՝ եթե նորածնի ծնողները աջակցության շահառու են իբրև թե պետությունը նորածնին ևս համարելու էր շահառու։

«Այս դեպքում, ինչո՞ւ 40+10 բնակվարձի և կոմունալների համար տրամադրվող աջակցության օնլայն հարթակը հնարավորություն չի տալիս մուտքագրելու համակարգ նորածնի տվյալները (ծնողների հաշվառումը ծնվելու պահին Արցախ է)»,- Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է Զինա Գասյանը, ով անձամբ է առնչվել խնդրին։

«114 թեժ գծից մերժում են նորածնիս շահառու լինելու հանգամանքը՝ տալով «դասական» պատասխան. ծնվել է ՀՀ-ում, 100 000 աջակցության ծրագրի շահառու չի հանդիսանում»,- ասում է Զինան։

Oragir.News-ը փորձել է պարզաբանում ստանալ Սոցապնախարարությունից, բայց դեռևս փորձերը եղել են զուր։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն