Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:35 10-05-2022

Ընդդիմության պայքարի անհասկանալի տրամաբանությունը

Ընդդիմությունն արդեն 10-երորդ օրն է՝ ելել է ոտքի ու փորձում է փրկել հայրենիքը։ Մենք ասենք՝ փրկել, դուք հասկացեք՝ Նիկոլին քշել, տեղը իրենց բերել։ Ու տասն օրվա մեջ դեռ տասը մետր առաջ չեն գնացել դեպի իրենց նպատակների իրականացում։ Առավելագույնը, որ տեղի է ունեցել, տասը տոկոսով գուցե մարդիկ ավելացել են իրենց հանրահավաքներին՝ շարժման առաջին օրերի համեմատ։

Միակ առաջընթացը երեկ Իշխան Սաղաթելյանի հրապարակած «պոստ ֆայտում» ծրագիրն էր, թե ինչ են անելու հետո, եթե Նիկոլը գնա։ Այսինքն՝ ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, որն էլ գործելու է մեկուկես տարի։ Թե ինչ է անելու այդ ժամանակավոր կառավարությունը, էլի հստակ նշված չէ՝ հիմանականում կենացների մակարդակի մտքեր են, որ սա են անելու, նա են անելու, ասենք՝ ապահովելու են թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը: Ո՞նց են ապահովելու՝ չկա նշված։

Կամ՝ կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը: Ո՞նց․ էլի չի նշվում։ Փոխարենը նշվում է, որ միջանցքների տրամադրում, ամեն դեպքում, լինելու է։

Ու ամենակարևորը՝ չկա լիդերի անուն, որի հետևից պետք է գնա այս ժողովուրդը։ Այս մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, որ հանուն Արցախի կամ հանուն գաղափարի այսօրվա մարդուն դուրս չեն բերի փողոց։ Պետք է հանուն նոր լիդերի դուրս բերել, որը չկա։ Դրա համար էլ իշխանական քարոզչամիջոցները այս շարժումը շարունակ ասոցացնում են Ռոբերտ Քոչարյանի հետ՝ տպավորություն ձևավորելով, թե սա Քոչարյանի ու Փաշինյանի պայքար է, և որ ժողովրդին փողոց են հանել, որ Քոչարյանին բերեն իշխանության։ Ու շատերը հենց դրա համար չեն միանում պայքարին։ Այսպիսի անհասկանալի տրամաբանությամբ ընդդիմությունը մաշեցնելու է իր ռեսուրսն ու ինչ-որ մի պահի դարձյալ արձանագրի իր ֆիասկոն՝ այս անգամ վերջնական ու ջախջախիչ։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, քանի շատ ուշ չէ՝ դեռ շանս ունեն վերարժևորելու իրենց պայքարի տրամաբանությունն ու փոխելու մարտավարությունը։ Եթե ցանկություն ունեն, իհարկե, հաջողության հասնելու։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»