Ներքին 2 տարի առաջ - 22:15 16-12-2023

Ռուս բլոգեր Յուլիա Ֆինեսին «պատժած» երիտասարդներն արժանացան երկու ամիս տնային կալանքի

Բլոգեր Յուլիա Ֆինեսի գործով ձերբակալված Գևորգ Մելքոնյանը և Գուրգեն Մխիթարյանը դատարանի որոշմամբ արժանացան երկու ամիս տնային կալանքի: Գևորգ Մելքոնյանը նաև կվճարի գրավ` 1 մլն դրամի չափով:

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում ՌԴ 2 քաղաքացիներ խուլիգանություն էին կատարել՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով։ Բլոգերների քայլերին հետևել էր հայ երիտասարդների կողմից ծրագրված «պատիժը»։ Ըստ ՆԳՆ հաղորդած տվյալների, չորս դիմակավորված երիտասարդ այցելել էր Ֆինեսի բնակության հասցե, կտրել մազերը, սափրել, դեմքին ներկ լցրել ու պահանջել ներողություն խնդրել հայ հասարակությունից։

Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել, որտեղ Ֆինեսին «պատժած» երիտասարդներից Գևորգ Մելքոնյանը խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին և որ չի զղջում դրա համար, ավեին՝ գիտակցել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տեսանյութի հրապարակումը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար