Ներքին 2 տարի առաջ - 15:30 16-12-2023

Մի կերպ պետք է բերեք բաժին. թոշակի համար անգամ անդամալույծները պետք է ներկայանան անձնագրային

Արցախի քաղաքացիներից ամենօրյա ռեժիմով խմբագրություն հասնող բողոք-նամակների հոսքը վերջ չունի․ ահազանգեր, որոնք վերաբերում են հատկապես, ՆԳՆ Ոստիկանության անձնագրային բաժանմունքներում տիրող քաոսին, որտեղ հազարավոր մարդկանց սպասարկող մեկ պատուհանը հազիվ է հասցնում օրվա մեջ 20 արցախցու սպասարկել։

«Երևի մտածում են, դե որ այդ մարդիկ 9 ամիս սովին դիմացել են, մի քանի ամիս էլ կդիմանան, օրեր են կմթնեն, անց կկենան»,- ասում է արցախցի մի կին, ով արդեն օրեր շարունակ անձնագրայինում փորձում է գրանցել թոշակառու ծնողներին, սակայն չի կարողանում։

Օրերս էլ հայտարարվեց,որ անձնագրային բաժինները ոչ աշխատանքային օրերին սպասարկելու են արցախցիներին։

Oragir.News-ի լրագրողն այսօր՝ ժամը 6։00-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի անձնագրային բաժանմունքում էր,որտեղ արդեն մեծ թվով մարդիկ էին հավաքված։

Մեր հարցադրմանն ի պատասխան, թե ի՞նչ իմաստ ունի այդքան վաղ գալ բաժին, երբ աշխատողները ժամը 10-ից պիտի սկսեն աշխատանքը, պարզվեց, որ քաղաքացիների հերթագրումը կատարվում է ցուցակագրման միջոցով։

Անձնագրային բաժնից քաղաքացիներին տրվում է ամիս-ամսաթվով տողագծված ձևաթուղթ, որտեղ քաղաքացիները հերթականությամբ լրացնում են իրենց անուն, ազգանուն, հայրանունները։

«Ես ևս գրեցի մեր ընտանիքի անդամների անուն-ազգանունները, համենայնդեպս,ինձ մոտ հարց առաջացավ, իսկ ինչպե՞ս են ինձ տեղեկացնելու, թե երբ է իմ գրանցման օրը, երբ ո՛չ հեռախոսահամար թողնելու տեղ կա՝ ձևաթղթի մեջ, ո՛չ՝ հասցե լրացնելու։ Զավեշտն այն է, որ այսօր նմանատիպ մի թղթից անուններ կարդացին, իսկ այդ մարդկանցից շատերը չկային»,- ասում է հերթում սպասող թոշակառուներից մեկը, ով չցանկացավ իր անուն,ազգանունը նշել։

«Իմ մայրը անդամալույծ է, տեղից չի կարողանում շարժվել՝ արդեն մի քանի տարի։ Այսօր փորձեցի անձնագրայինի աշխատակցից պարզել, թե ինչպե՞ս եմ գրանցելու մայրիկիս, երբ նա տեղաշարժվել չի կարող։ Ինձ ասացին, որ որևէ տարբերակ չկա, մի կերպ պետք է բերեք բաժին, մեր աշխատողը կգա, մեքենայի մեջ կլրացնի փաստաթղթերը։ Անիմաստ գտա աշխատակցին «գործից կտրելը»,փոխարենը պիտի համակերպվենք այն մտքի հետ, որ մայրս այլևս թոշակ չի կարող ստանալ»,- սրտնեղած պատմեց մի տղամարդ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը