Մամուլ 2 տարի առաջ - 07:37 16-12-2023

Քանի ռուս քաղաքացի է ապաստան խնդրել Հայաստանից. տվյալներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ապաստան հայցող անձանց քանակը կազմել է 950 մարդ։

Տեղեկացնենք, որ ՀՀ-ից ապաստան հայցողների մեծ մասը Ուկրաինայից են՝ 472 անձ, 199-ը Իրաքից են, 101-ը Իրանից են։

Հայաստանից ապաստան խնդրողներն այն երկրներից են, որտեղ այժմ ոչ խաղաղ կամ պատերազմական իրավիճակներ են։ Ռուսաստանի Դաշնության միայն 18 քաղաքացի է դիմել ՀՀ ապաստան հայցելու նպատակով։

Հայաստանում, հատկապես՝ Երեւանում, երբ ամեն քայլափոխին ռուսներ են եւ ռուսներին պատկանող սրճարաններ կամ այլ սպասարկման կետեր, զարմանալի է՝ նման քիչ թվով են դիմել ապաստան հայցելու:

Այս փաստերին զուգահեռ՝ Հայաստանից կացության կարգավիճակ է ստացել 6 հազար 106 օտարերկրացի։

Հայաստան եկածների, ապաստան խնդրածների եւ կացության կարգավիճակ ստացածների քանակական տվյալները ակնհայտ են, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանից արտագաղթած անձանց տվյալներ չկան։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները դիմել են ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ այլ դեսպանատներ՝ ապաստան հայցելով:

Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն հենց ինքն էր մեկ ամիս առաջ կառավարության նիստում հայտարարել, որ արցախցիները արտագաղթել են Հայաստանից։

«Այսօրվա դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունից դուրս են եկել, եւ ես չեմ ուզում հետեւություններ անել՝ այս թեմայի հետ կապված»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը