Ներքին 2 տարի առաջ - 13:03 14-12-2023

Տեղեկությունը ճիշտ չէ․ՍԱՏՄ-ն՝ կաթին ջուր խառնելու հետևանքով հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ արգելելու մասին

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հանդիպման արդյունքում կարծես թե լուծվեց Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։

Օրերս հայտնի դարձավ, որ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթացքում, քննարկումներ են եղել ոչ միայն Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրների շուրջ, այլև՝ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրն է լուծվել։

Ավելին՝ կողմերը պայմանավորվել են բարելավել գերատեսչությունների միջև հաղորդակցությունը՝ ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու նպատակով։

Oragir.News-ը հարցում է ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ արգելվել էր, քանի որ կաթին ջուր էր խառնված։

«Տեղեկությունը ճիշտ չէ»,- պատասխանել են գերատեսչությունից։

Հիշեցնեք, որ օրեր առաջ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ քանի որ հայկական կաթ վերամշակող ընկերությունները, որոնք Ռուսաստան ապրանք են մատակարարում, իրենց արտադրանքում օգտագործել են իրանական ծագում ունեցող հումք՝ սերուցք, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ էր կիրառել, այդ պատճառով, հնարավոր է, սահմանափակվի Հայաստանից կաթնամթերքի արտահանումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը