Արտաքին 2 տարի առաջ - 20:25 13-12-2023

Չինական և թուրքական ընկերությունները հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո

ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար ԱՄՆ-ն տարբեր երկրների ավելի քան 250 ընկերությունների և անհատների ներառել է սև ցուցակում: Այս մասին հայտնում է Ամերիայի ձայնը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ ֆինանսավորում և աջակցություն ցուցաբերած ընկերությունները, որոնք աջակցում են ռուսական ուժերին Ուկրաինայի դեմ հարձակումներ իրագործելու համար,պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Մասնավորապես ցուցակում են հայտնվել ընկերություններ Չինաստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Տաջիկստանից։

«Պուտինի ռազմական մեքենան չի կարող գոյատևել միայն ներքին արտադրության հաշվին։ Մեր այսօրվա պատժամիջոցները շարունակում են խստացնել վերահսկողությունը այն երկրների նատմամբ, որոնք պատրաստ են Ռուսաստանին տրամադրել այն ռեսուրսները, որոնք նրան անհրաժեշտ են ռազմաարդյունաբերական համալիրի կառուցման և պահպանման համար»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ։

Ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Մեգաֆոնի» նախկին գլխավոր տնօրեն Իվան Տավրինը։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել գործարար Վլադիսլավ Սվիբլովը և նրա վերահսկողության տակ գտնվող Highland Gold հոլդինգը և Fortiana Holdings Limited ընկերությունը: Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, օրինակ ՝ «Դեգտյարևի անվան գործարանը» և «Նովոսիբիրսկի փամփուշտների գործարանը» ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան