Ներքին 2 տարի առաջ - 16:44 13-12-2023

Շատ մեծ զգուշավորությամբ է կազմակերպվել «Շուշին` Կովկասի մարգարիտ» խորագրով գիտաժողովը․ Արմինե Հայրապետյան

«Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO)»-ի պատմական շենքում երեկ մեկնարկել է «Շուշին` Կովկասի մարգարիտ (Chouchi, la perle du Caucase)» խորագրով երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել են համալսարանականներ, Ֆրանսիայի սենատի փոխնախագահը, Ֆրանսիայի թանգարանների գլխավոր տնօրենը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այլք։

Գիտաժողովին ներկա էր նաև ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը, ով ներկայացրել է «Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգությունը Ադրբեջանի թիրախում» թեմայով զեկույց։

«Գիտաժողովը կազմակերպել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ համանուն հիմնադրամը, որի նպատակը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանությունը և դրա մասին խնդիրները բարձրաձայնելն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արմինե Հայրապետյանը, ում խոսքով՝ գիտաժողովից զատ՝ կա նաև մեկ այլ ծրագիր, որը կոչվում է «Հիշատակարան»։

«Հիշատակարանը» կայք է, որտեղ ներառվելու են Արցախի պատմամշակութային հուշարձանների վկայագրերը, որի նպատակն է համացանցի միջոցով աշխարհին հասանելի դարձնել այն ժառանգությունը, որը կա Արցախում և ամենակարևորը, որ այդ ժառանգությունը հայկական է»,- ասում է Արմինե Հայրապետյանը։

«Գիտաժողովին ադրբեջանցիներ չեն եղել, ավելին՝ շատ մեծ զգուշավորությամբ է այդ գիտաժողովը կազմակերպվել»,- ասում է մեր զրուցակիցը՝ փորձելով փակագծեր չբացել։

«Առհասարակ, ըստ կազմակերպիչների, ի դեմս Աննա Լեյլոյանի, նույնիսկ հայկական շրջանակները Ֆրանսիայում չեն պատկերացնում Շուշիի մշակութային ամբողջ ծավալը։ Շատերի համար այն սահմանափակվում է Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիներով, և այս գիտաժողովը նաև տեղի հայերի համար բացահայտում է, որպեսզի կարողանան ծանոթանալ Շուշիի ամբողջ պատմամշակութային ժառանգության ողջ ծավալին»,- ասում է Արմինեն, ում կարծիքով դատելով ելույթներից, որոնք վերաբերում էին Շուշի տարբեր ոլորտներին՝ սկսած պատմամշակութային նյութական ժառանգությունից մինչև ոչ նյութական, կազմակերպիչները հասել են իրենց նպատակին։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան