Արտաքին 2 տարի առաջ - 09:15 13-12-2023

ԱՄՆ-ում կոնգրեսականները Կիևից հստակ ռազմավարություն են ակնկալում՝ օգնության փաթեթը հաստատելու համար

Ամերիկացի կոնգրեսականները Կիևից հստակ ռազմավարություն են ակնկալում՝ օգնության հաջորդ փաթեթը հաստատելու համար։ Այս մասին Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Մեզ անհրաժեշտ է հստակ ձևակերպված ռազմավարություն, որը թույլ կտա Ուկրաինային հաղթել, և մինչ այժմ պատասխանները բավարար չեն եղել։ Դրանք մեզ չեն տվել այն հստակությունն ու մանրամասները, որը մենք կրկին ու կրկին խնդրել ենք», - ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմն ունի միջոցներ ընդամենը «մի քանի շաբաթվա» և Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության երկու փաթեթի համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը