Ներքին 2 տարի առաջ - 21:25 09-12-2023

Մալաթիայի անձնագրայինում ասում են՝ մինչև հունվար չենք կարող սպասարկել. արցախցիներ

Շուտով կլրանա 3 ամիսը, ինչ արցախցի 120000 մարդ բռնի տեղահանվել է։

ՀՀ տեղափոխվելու առաջին օրից մինչ այսօր վերջինները մի հերթից մյուսն են վազում։

«Սա ինչ է, փոխարեն մի տեղ աշխատանք գտնելու, բազմանդամ ընտանիքիս ապրուստը հոգալու, ստիպված եմ արդեն ամիսներ շարունակ հերթ բռնել՝ նախ 100.000 դրամների համար, հետո ասացին՝ համայնքապետարանում գրանցվել է պետք՝ թոշակառու ծնողներիս թոշակի համար, հիմա էլ ասում են փախստականի կարգավիճակ կամ քաղաքացիություն ստնալու համար։ Տպավորություն է, որ իշխանությունը մեզ կրկին փորձում է շեղել՝ կրկին գլխներիս ինչ- որ բան սարքելու նպատակով»,- Oragir.News-ի հետ զրույցում բողոքում է արցախցի տղամարդը:

Մի կին էլ բողոքում է, որ օրեր շարունակ գնում է Մալաթիա-Սեբաստիայի անձնագրային բաժին՝ քաղաքացիություն ստանալու նպատակով, որպեսզի կարողանա օգտվել առաջիկայում տրամադրվող նպաստներից և ամենակարևորը՝ աշխատանքի ընդունվելու համար, այնտեղից իրեն պատասխանել են, որ մինչև հունվար իրեն սպասարկել չեն կարող, որովհետև դիմուները շատ են։ Մեր զրուցակցի խոսքով՝ իր եղբայրը բնակվում է Զեյթուն համայնքում, այնտեղ նման խնդիր չի առաջացել, կարծում է՝ խնդիրը նրանում է, որ Մալաթիա-Սեբաստիայում արցախցիները շատ են։

Oragir.News-ի լրագրողն առանց ներկայանալու՝ որպես քաղաքացի, կապ է հաստատել Մալաթիա-Սեբաստիայի անձնագրային և վիզաների բաժնի աշխատակցի հետ՝ կացության իրվունքի կամ ինչպես ասում են՝ ժամանակավոր կացության հաշվառման նպատակով, ով ևս ստացել է նույն պատասխանը՝ հերթերը շատ են, մինչև հունվար սպասարկել չեն կարող։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը