Արտաքին 2 տարի առաջ - 12:58 09-12-2023

Ալիևը պնդում է՝ ցանկանում է, որ Արցախի հայերը վերադառնան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ պնդել է, թե, իբր Արցախի բնակչությունը ինքնակամ է որոշել հեռանալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է «Եվրոնյուս» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրենց տներից հեռանալը, նախ, իրենց սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը Ղարաբաղի հայերի հետ, ինչպես նաեւ այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Մենք բացահայտ հայտարարում էինք այդ մասին։ Եվ ադրբեջանցի ժողովրդին մեր դիմումի մեջ «հակաահաբեկչական գործողության» ավարտից հետո ես ասել եմ, որ իրենք կարող են մնալ»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ, ունեն դրա իրավունքը, իսկ նրանց սեփականությունն ինչպես հարկն է պաշտպանված է։

«Բոլոր պատմական և կրոնական օբյեկտները պատշաճ պահպանվում են։ Վերադառնալու համար նրանք պետք է որոշակի կանոնների հետևեն։ Ես այդ մասին ասել եմ «հակաահաբեկչական գործողությունը» սկսվելուց շատ ամիսներ առաջ։ Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է ադրբեջանական քաղաքացիություն ստանալու հայտարարություն տան։ Չէ՞ որ ինչպես կարող են մարդիկ ապրել Ադրբեջանում՝ այլ երկրի քաղաքացի լինելով։ Կա՜մ նրանք պետք է քաղաքացիություն ունենան, կա՜մ կեցության իրավունք։

Նրանք չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում», քանի որ նման հանրապետություն գոյություն չունի։ Նրանք այն հորինել են իրենց երազներում, իրենց առասպելներում։ Այնպես որ, եթե նրանք ցանկանում են ապրել Ադրբեջանում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիբներ, ապա, իհարկե, նրանք կարող են անել դա»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի