Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 19:02 08-12-2023

Բարելավումը Վարդան Մկրտչյանի համար է, ոչ թե «Գոյ» թատրոնի. Արթուր Սահակյանը՝ Կառավարության որոշման մասին

Դեկտեմբերի 8-ին «Գոյ» թատրոնում հրավիրված բաց քննարկման թեման ՀՀ Կառավարության 2023թ․ մայիսի 11-ի 701-Ն որոշումից բխող վտանգներն ու ապօրինություններն էին: Քննարկմանը հրավիրվել էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Բայց թե՛ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, թե՛ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրինությունից որևէ մեկը քննարկմանը չէր ներկայացել:

«Մենք բողոքարկել ենք Կառավարության որոշումը: Գործն ընդունել է վարչական դատարանը, որից հետո, իմ խորին համոզմամբ, Կառավարության ակտիվ աշխատանքի շնորհիվ վարչականից տեղափոխվել է քաղաքացիական դատարան:

Ուզում եմ ներկաներիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այժմ այն կողմը, որը պատրաստվում է մեզ գրկաբաց ընդունել և մտածում է մեր առողջության, անձնականի, կենցաղային պայմանների, ստեղծագործական պայմանների բարելավման մասին, բացակայում է զրույցից. չի ներկայացել»,- քննարկման սկզբում հայտարարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը՝ մատնանշելով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից ներկայացուցիչների բացակայությունը:

Սահակյանը տեղեկացրեց, որ թատրոնի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Արզումանյանը քանիցս նամակներով բոլոր կողմերին է դիմել, չհաշված՝ սոցցանցերով ուղարկված իրազեկումները։

«Մենք 100%-ով համոզված էինք, որ նրանք չեն գալու: Այդ խոսակցությունը մեզ հետ երբևէ չի եղել: Պարզապես, կամային որոշմամբ, ինչ-որ մեկը, բախտի բերմամբ հայտնված այդտեղ, այսպիսի բան է բզբզել, առաջ տարել: Ուրիշ մեկը՝ բախտի բերմամբ գտնվելով այնտեղ, որոշմանը ասել է՝ «Այո, կարող ենք»: Եվ հասել ենք այս օրվան»,- ասաց Արթուր Սահակյանը:

Թատրոնի տնօրեն Սարգիս Արզումանյանը, ամփոփելով քննարկումը, ասաց, որ թատրոնը հաղթելու է.

«35 հոգի, ովքեր աշխատում ու ստեղծագործում են «Գոյ» թատրոնում, չեն աշխատելու Սունդուկյան թատրոնում: Էս ևս մեկ անգամ ուզում եմ՝ ֆիքսեք: Պատկերացնում ենք, որ դրանից բխող բարելավումը Վարդան Մկրտչյանի համար է, այլ ոչ թե «Գոյ» թատրոնի»:

Հիշեցնենք, որ Կառավարության 701-Ն որոշմամբ՝ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ««Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում