Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:05 10-12-2023

Գործընթացը իրավական դաշտում է․ ԿԳՄՍ փոխնախարարը հրաժարվում է պատասխանել «Գոյ» թատրոնի մասին հարցին

Դեկտեմբերի 9-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման պրեմիերային ներկա հյուրերի շարքում էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, որ Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ մեծ հպարտությամբ և ուրախությամբ է վերադառնում մայրաքաղաք․ «Գյումրու թատրոնը, ինչպես՝ մեր մնացած մարզային պետական և ոչ պետական թատրոնները, հանդիսանում են հենակետային կազմակերպություններ, հիմնարկներ ամբողջ հանրապետության մշակույթի գործունեության կազմակերպման համար։ Իհարկե, Գյումրու թատրոնը առանձնացնում եմ, որովհետև մի ամբողջ մարզում հսկայական մի կառույց է ավանդույթներով մի քաղաքում, որին ամեն անգամ ուզում ենք ասել Հայաստանի մշակութային մայրաքաղաքներից մեկը»։

Հարցին՝ ինչպիսի արդիականություն ունի ներկայացումը, Դանիելյանն ասաց․ «Այսօրվա ներկայացմամբ միշտ էլ կարող ենք զուգահեռներ գտնել։ Բայց ես ուղղակի ուզում եմ հաճույքս պահել այս ներկայացման՝ որպես արվեստ, որպես թատրոն, շատ զուգահեռներ չանցկացնել ո՛չ էկոնոմիկ, ո՛չ քաղաքական։ Ուզում եմ ուղղակի որպես արվեստ, որպես 2-ժամանոց մի հրաշալի պահ պահել իմ մեջ»:

Oragir.News-ը փորձեց ճշտել նաև, թե որն էր փոխնախարարի բացակայության պատճառը դեկտեմբերի 8-ին՝ «Գոյ» թատրոնի ծննդյան 35-ամյակին, հրավիրված բաց քննարկմանը այն դեպքում, երբ թատրոնի կողմից հրավիրվածների մեջ է եղել, որին ի պատասխան՝ Դանիելյանը հրաժարվեց հարցին մեկնաբանել տեսախցիկի առաջ, իսկ բանավոր խոսքում պարզապես ասաց․ «Գործընթացը իրավական դաշտում է, և ես պատասխանատվություն չեմ վերցնում ինձ վրա՝ որևէ մեկնաբանություն հնչեցնելու»։

Oragir.News-ը փորձեց պարզել նաև՝ երբ է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն նշանակվելու։

Փոխնախարարը, դարձյալ չցանկանալով հարցին մեկնաբանություն տալ տեսախցիկի առաջ, ասաց, որ հարցը իր գործունեության շրջանակներում չէ, և հարցի հասցեատերը իր գործընկեր Ալֆրեդ Քոչարյանն է, որ զբաղված է հենց թանգարանների և գրադարանների հետ կապված հարցերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով