Ներքին 2 տարի առաջ - 13:30 08-12-2023

«Կլասիկ կաշառակերության» բացառիկ դեպք՝ Տավուշի մարզում. shamshyan.com

Դեկտեմբերի 5-ին ոստիկանությունը կաշառակերության դեպք է բացահայտել Տավուշի մարզում: Այն, կարելի է ասել, «կլասիկ կառշառակերություն է»:

Պարզվել է, որ այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքար անտառտնտեսության» Աչաջրի անտառպետության անտառապահ Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Գ.-ն Սևքար անտառապետության անտառապահ 69-ամյա Սերգո Ե.-ին առանց համապատասխան փաստաթղթի ապօրինի ծառահատում կատարելու համար յուրաքանչյուր անգամ վճարել է 10 հազար դրամ՝ իրեն պատկանող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայով փայտանյութ տեղափոխելու համար:

Սերգո Ե.-ն Էդգար Գ.-ի հսկողության տակ գտնվող պահաբաժնից նշված մեքենայով շուրջ 10 անգամ փայտանյութ է դուրս բերել, որի համար 10 000-ական դրամները (ընդհանուր շուրջ 100 հազար դրամ) թողել է Լուսաձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կայանում՝ դրամարկղի աշխատակցի մոտ, որտեղից էլ Էդգար Գ.-ն գումարները վերցրել է:

Սերգո Ե.-ն Էդգար Գ.-ի հսկողության տակ գտնվող «Պալախկուտ», «Աճարկուտ», «Կոտրատված» կոչվող տարածքներից նշված ժամանակահատվածում ընդհանուր հատել է մոտ 50 առողջ ծառ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը