Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:47 08-12-2023

Գյումրիի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները բացառում են ՔՊ-ի հետ կոալիցիան

Օրերս Oragir.News-ը հայտնել էր, որ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները վայր են դրել մանդատները։ Ավելի ուշ խմբակցությունից հանդես եկան պաշտպանական հաղորդագրությամբ։

ՔՊ-ի հայտարարությունից պարզ էր դառնում, որ անվստահություն են հայտնում կառավարող «Բալասանյան դաշինք» խմբակցությանը։ Դեկտեմբերի 11-ին խմբակցությունը հանդես կգա մամուլի ասուլիսով, իսկ «Բալասանյան դաշինք»-ից դեռևս արձագանք չկա, բայց խմբակցությունից հայտնել են, որ համապատասխան հայտարարությունով հանդես կգան։

Նշենք, որ «Ապրելու Երկիր», «Հանրապետական» և «Զարթոնք» կուսակցությունները Գյումրիի ավագանիում ունեն համապատասխանաբար 2, 2 եւ 4 մանդատ: ՔՊ-ն ունի 11 մանդատ, «Բալասանյան դաշինք»`14 մանդատ:

Խոսակցություններ կան, որ ավագանու մյուս խմբակցությունները ՔՊ-ի հետ կոալիցիա են կազմելու, և ՔՊ-ն կարողանալու է քաղաքապետ դարձնել իր թեկնածուին` Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռանը` 28-ամյա Վահագն Մկրտչյանին, ով մասնագիտությամբ ատամնաբույժ է և մարտի 15-ից զբաղեցնում է Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։

Oragir.News-ը Գյումրիի ավագանու խմբակցությունների ղեկավարներից փորձեց ճշտել ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը։

«ՀՀԿ խմբակցությունը այս փուլում բացառապես հետևում է իրադարձությունների զարգացմանը`ունենալով իր հստակ դիրքորոշումը, որը նախկինից չի տարբերվում։ Մենք քանի որ հանդես ենք գալիս որպես արմատական ընդդիմություն, կարող եմ միանշանակ ասել, որ ՀՀԿ-ն բացառում է որևիցե համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ հայտարարեց. ««Ապրելու Երկիրը» հանրապետության մասշտաբով ՏԻՄ-ում չի համագործակցել ՔՊ-ի հետ։ «Ապրելու երկիրը» «Քաղաքացիական պայմանագրին» չի միանում։ Սա է մեր խմբակցության դիրքորոշումը»,-հայտարարեց Կարեն Մալխասյանը։

Ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ ասաց, որ ինքն իր տեղում է, ինքը ոչ մեկին չի միանում, իրեն են միանում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ