Արտաքին 2 տարի առաջ - 19:30 08-12-2023

Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական աջակցության տրամադրումը սադրանք է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի մտադրությունը։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է օդանավում՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Այն, ինչ անում է Ֆրանսիան, սադրանք է։ Նա պետք է իմանա, որ ոչ թե ծառայություն է մատուցում Հայաստանին, այլ հակառակն է անում։ Նախկինում Ֆրանսիան մեծ աջակցություն էր ցուցաբերում Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են նրանք ստացել։ Ոչ մի»,- ​​ասել է Էրդողանը ։

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի մաս է կազմում․

«Ոչ մի արդյունք չկա, և նման իրավիճակում դա կրկին հրահրում է Հայաստանին։ Ոչ մի արդյունք նրանից, որ դուք զրահափոխադրիչներ եք ուղարկում, չի էլ լինի։Որովհետև հիմա կա Ադրբեջան, որն ավարտեց օկուպացիան իր տարածքում։ Լեռնային Ղարաբաղում հակամարտության արդյունքն ակնհայտ է։

Հայաստանի ղեկավարությունը պետք է դասեր քաղի ոչ վաղ անցյալից և չտրվի այս սադրանքներին։ Հայաստանի շահերից է բխում օգտագործել խաղաղության հնարավորությունը և չընկնել Հայաստանին ապակողմնորոշող երկրների ծուղակը։ Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար։ Նրանք, ովքեր զենք են դնում Հայաստանի ձեռքը, վատ ծառայություն են մատուցում նրան»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը